Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Դեղնավուն կազմին սեւ
տպատառերով ամսագիր:
«Գիտական լրատու» բաժնում
Ա.Մխիթարյանի՝ «Գրականության հարցեր» փոքրածավալ հոդվածն է: Հեղինակը խոսում է գրականագետ Հարություն Սուրխաթյանի գրական, քննադատական գործունեության մասին, ասելով, որ այն հանգամանորեն չի ուսումնասիրվել: Գրականության զարգացման ուղիները որոշելու հետ առնչված խնդիրները հանգուցվում են Չարենցի ստեղծագործության հետ: Սուրխաթյանը ընդունել է, որ Չարենցը հայ գրականության պատմության մի նոր փուլը նոր օղակն է կազմում: Նույնիսկ նրա սայթաքումները երբեք չեն շեղել գրականագետի՝ բանաստեղծի հանդեպ ունեցած հավատից: Նա օգնել է Չարենցին հետեւողականորեն շարունակելու դարաշրջանի գեղարվեստական արտացոլումը:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1328 239
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 2636