Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խուրջին
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գրպանների կենտրոնով ձգվում է բաց կապույտ իրար կցված շեղանկյունների շարք, որը երկու կողմից պարփակված է մեկական շարք կարմիր զիգզագ սրածայր ժապավեններով: Եզրերը բաց կանաչավուն, եռանկյունաձև գագաթները դեպի դաշտի ներսը ուղղված շերտեր են, որոնք, ինչպես և բաց կապույտ շեղանկյունները հարդարված են խաչապատկերներով: Նույնատիպ հարդարանք ունի գրպանների միջնահատվածը: Գրպանների բերանները զարդարված են երեք նախշազարդ գոտիներով. կենտրոնական լայն գոտին հարդարված է աստիճանաձև եզրերով իրար կցված շեղանկյուն շրջանակներով, մյուս երկուսը՝ գույնզգույն եռանկյուն պատկերներով: Հակառակ երեսը շերտավոր է՝ կարմիր, դեղին, մոխրադարչնագույն անհամաչափ զոլերով: Գրպաններին ունեն հյուսածո օղակներ՝ կապիչ-քուղերով: Դարձերեսից միջնահատվածի եզրերը կտորով ամրակայված են:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Մարտունու շրջ․ գ․ ԹաղավարդՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՆյութը՝ բամբակՉափս՝ 152*46Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
615/3
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-283