Թեմա՝
Չդասակարգված առարկաներ
Ենթաթեմա՝
Չդասակարգված առարկաներ
Տեսակ/ժանր՝
Մետաղական
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Ծորակը բաղկացած է երկու մասից՝ ձևավոր խողովակից և դեկորատիվ բռնակով պտուտակից: Հովազի գլխով ոճավորված ծորակը, որի դիմացի մասում անցք կա, և լայնացող խողովակը՝ ռելիեֆ օղագոտով պարուրված վզիկով, ամրացած են փականային միջնամասին, որը հատած կոնի ձև ունի: Պտուտակը՝ հովհարաձև, դրվագված դեկորատիվ բռնակով, կոնաձև ելունդով, կիպ մտած է փականի մեջ և սկավառակաձև ակոսազարդով նախշված գլխիկով խոշոր գամով ամրացված է: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Պարսկաստան, ՍպահանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 18-րդ դարՆյութը՝ պղինձՉափս՝ 32,5 x 24 սմՏրամագիծ (սմ)՝ ծորակի տր. 3 սմՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17608-1074