Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Կարպետ
Թանգարան՝ Կապանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Կարպետը նեղ ու երկար է,հիմնական ֆոնը՝ վարդագույն : Օգտագործված են նաև դարչնագույն, դեղին, երկնագույն, բաց կանաչ գույները:Կենտրոնական ուղղանկյուն դաշտը եզրային շրջանակներից բաժանված է ատամնավոր դարչնագույն նեղ շրջանակով: Դրա վրա տեղադրված են երեք խոշոր մեդալիոններ, որոնցից յուրաքանչյուրի մեջ իրար մեջ առնված բազմերանգ ատամնավոր շեղանկյուններ են:Մեդալիոնների աջ և ձախ կողմերին ծառանման գույնզգույն զարդանախշեր են, որոնք ավելի շուտ մեղվի մոմաթերթ են հիշեցնում (ընդհանուր՝ 8 հատ):
Կարպետի գլխամասում գործված է «1940 Թիւվ» բառը: Կարպետը ունի երկու լայն եզրաշերտ շրջանակ: Առաջին եզրաշերտ շրջանակի վրա պատկերված են կանաչ գույնի շուշաններ ՝ գագաթները դեպի դուրս: Երկրորդ շրջանակի բաց վարդագույն դաշտի վրա տեղադրված են շեղանկյուն և ծաղկանման գույնզգույն մանր զարդանախշեր:
Կարպետի ներքևի մասի եզրային հյուսվածքները տեղ-տեղ բացակայում են: Հենքը բամբակից ե, գույները լավ են պահպանվել:
Հեղինակ՝ ԱնհայտՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԿապանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1940-ական թվականներՆյութը՝ ԲուրդՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
Մ-1045
Բաժնեհաշվառանիշ՝
Ա-482