Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Հայ աշուղներ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Հայ աշուղներ. (Գուսանք; Բ.). Լուս գցած աշխատասիրութէնով Գէորգեայ Ախվերդեան. Հրատարակութեամբ օրիորդ Մանէ Ախվերդեանի. Խմբագրութեամբ Ազգագրական հանդիսի. - Թիֆլիս, 1903, արագատիպ Մնացական Մարտիրոսեանցի, Միքայէլեան փողոց, տուն 81: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են գունազարդ ողորկ թղթով` բաց ու մուգ դարչնագույն աբստրակտ նախշերով: Կռնակը լայն է` մուգ կարմիր կաշվից, վրան ոսկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը, նաև ոսկեգույն բուսանախշեր: Ֆորզացները գունազարդ ամուր թղթից են` մուգ շագանակագույն մանր բուսանախշերով: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում և վերջին ֆորզացի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին էջ 527-ի դարձերեսին` կապույտ թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը մասամբ խունացած ու մաշված են:
Հեղինակ՝ Ախվերդյան Գ.Էջ՝ (Ա-ԺԱ), 527Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1903Լայնություն (սմ)՝ 18Երկարություն (սմ)՝ 26Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/2