Հատընտիր Առակք Վարդան վարդապետի / Gnoix de Fables...
Հատընտիր Առակք Վարդան վարդապետի / Gnoix de Fables de Vartan
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Հատընտիր Առակք Վարդանայ վարդապետի / Cnoix de Fables de Vartan
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Վարդան Այգեկցի. Հատընտիր Առակք Վարդանայ վարդապետի / Cnoix de Fables de Vartan. - Paris, 1825, Libr.Oriental de Dondey - Dupre՛ pe՝re et fils: Կազմը կոշտ է` սև, բաց ու մուգ դարչնագույն անձև կլորավուն նախշերով մամլաթղթից, անկյունները` կարմիր կաշվից: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը և սև թանաքով մակագրություն` «Въ Лазаревскiй Институтъ отъ Его Превосходительства Христофора Екимовича Лазарева приношенiе. 1854 г. изъ Парижа.»: Կռնակը լայն է` կարմիր կաշվից, վրան ֆրանսերենով դրոշմված է վերնագիրը: Գիրքն ունի ենթակազմ` բաց վարդագույն ստվար թղթից, որի վրա հայերենով ու ֆրանսերենով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, ներքևի մասում կա սև թանաքով ֆրանսերեն մակագրություն` «C. de Lazaref»: Երկրորդ տիտղոսաթերթի ներքևի ձախ մասում և սրան հաջորդող էջի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Բնագիրը զուգահեռ հայերենով ու ֆրանսերենով է տպագրված: Կազմերեսները թեթևակի մաշված են, դարձերեսներին և ֆորզացներին կան մուգ հարդագույն բծեր:
Հեղինակ՝ Վարդան ԱյգեկցիԷջ՝ XII, 96Նյութը՝ թուղթ, մամլաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1825Լայնություն (սմ)՝ 14,3Երկարություն (սմ)՝ 21Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/663