Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Ձեռագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Գրիգոր Ներսիսյան, «Մահամերձի նւէրը /զառանցանք/», բանաստեղծություն՝ նվիրված Հ.Թումանյանին, ծննդյան 50-ամյակի առիթով: Ձեռագիրը գրված է երկծալ թղթի 3 էջի վրա: Առաջին էջի վերին մասում ջրաներկով գիշերային բնապատկեր է, «Յով. Թումանեանի ծննդեան Յիսնամեակին» բառերն ընդգծված են զիգզագ գծով: Բանաստեղծությունը բաղկացած է 3 անհավասար տներից: Վերջում հեղինակի ստորագրությունն է և «Գրված հիվանդությանս /տիֆ/ 15-րդ օրը փետրվարի 7-ին 1919 թ. Թիֆլիս» նախադասությունը:
Հեղինակ՝ Ներսիսյան ԳրիգորՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1919Նյութը՝ թուղթ, մանուշակագույն թանաք, ձեռագիրԷջ՝ 3Լայնություն (սմ)՝ 23Երկարություն (սմ)՝ 36,7Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
317/8
Բաժնեհաշվառանիշ՝
ԳԱԲ 57