«Յերկեր» /Պոեմներ, բանաստեղծություններ, թարգմանություններ, արձակ երկեր/

«Յերկեր» /Պոեմներ, բանաստեղծություններ, թարգմանություններ, արձակ երկեր/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ կազմով, աստղեր պատկերված ֆորզացներով: Գրքում ամփոփված են Չարենցի ստեղծագործության տարբեր շրջանների համար բնորոշ երկեր: Զետեղված է մոսկովյան հրատարակության (1922) I հատորի գործերի մեկ քառորդը: Ամփոփված է այն ամենը, որ կազմում է հեղինակի ստեղծագործական այնպիսի լիակատար պատկերը: Գործերը տպագրված են ժամանակագրական կարգով, կազմելով երեք հիմնական բաժիններ: Զետեղված են մի շարք անտիպ բանաստեղծություններ, (գրված 1929-1930թթ.) որոնք ժամանակին մտցված չեն եղել «Էպիքական լուսաբաց»-ի մեջ: Ֆորզացի դարձերեսին Ս.Հարությունյանի մակագրությունն է. «Եղիշե Չարենցի տուն-թանգարանին. Եղ.Չարենցի «Երկերի» այս օրինակը գրքի տիրաժի առաջին օրինակն է: Չարենցին հանդիպեցի փողոցում, վերին աստիճանի էլեգանտ հագնված, ամբողջությամբ արտաքուստ նորոգված: Մեծ նոր շլյապան, մակինտոշ վերարկուն անսովոր տեսք էին տվել նրան...»: Տիտղոսաթերթին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Եղիշե Չարենց Նյութը՝  ստվարաթուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1683 165 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 4426