Նավակայան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հայաստանի ազգային պատկերասրահ Նկարագրություն ՝  Գեղանկարիչ, ճարտարապետ Զարեհ Սուրյանը ծնվել է 1904 թ. Կոստանդնուպոլսում: 1920 թ. մեկնել է Նյու Յորք՝ ծնողների որոշմամբ լրագրողական կրթություն ստանալու, սակայն ընդունվել է Մասսաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտ և ուսանել ճարտարապետություն՝ զուգահեռ զբաղվելով նաև գեղանկարչությամբ: Զարեհ Սուրյանը ստեղծագործել է բնանկարի, նատյուրմորտի և դիմանկարի ժանրերում, աշխատանքները ցուցադրել է Նյու Յորքում և Փարիզում: Նրա արվեստում գերակշռում է ծովային թեմատիկան. փոքրադիր կտավները ներկայացնում են նավահանգստային խաղաղ տեսարաններ: Զարեհ Սուրյանի ավանդը նշանակալի է ճարտարապետության բնագավառում: Նա հեղինակել է Սուրբ Վարդան հայկական եկեղեցին Նյու Յորքում, ինչպես նաև այստեղ կառուցված բազմաթիվ բնակելի շենքեր և հասարակական հաստատություններ: Զարեհ Սուրյանի և ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի համատեղ նախագծմամբ 1958 թ. կառուցվել է Միլանի հայկական Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցին (Իտալիա): Նյութը՝  կտավ, յուղաներկ Հեղինակ՝  Սուրյան Զարեհ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1945 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊ Հիմնական հաշվառանիշ՝  5076 Բաժնեհաշվառանիշ՝  2940