Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Հանդես
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Իր հուշում Արփենիկը պատմում է այն մարդկանց մասին, ովքեր լուսավորել են նրա կյանքի ուղին ու եղել նրանից անբաժան, ինչպես ստվերը մարդուց: Նկարագրել, ներկայացրել է Աննա տատին, մանկատունը, իր ննջարանը, Վարյա Բակունցին, դաստիարակին, Չարենցի առաջին կնոջը` Արփենիկ Չարենցին, գեներալ Մարտիրոսյանին, բժ. Գաբրիել Հարությունյանին, Գեվորգ Էմինին եվ այլոց:
Հուշը սկսվում է.«Փակում եմ հոգնած աչքերս ու տեսնում դեպքեր, դեմքեր, որ տարիների մշուշում ննջել են հոգուս մեջ եվ այսօր ուզում են լույս աշխարհ գալ, պատմել այն մեծ ընտանիքի մասին, ուր խաղաց ու անցավ իմ պատանեկությունը»:
Վերջին տողերն են «Հետո, ամեն անգամ հունական դիցաբանության այն աստվածուհու արձանը տեսնելիս, որի ձեռքին կշեռք է երկու թասերն էլ հավասար նույն գծի վրա` որպես արդարություն խորհրդանիշ, ազնիվ ուսուցչիս արարքն եմ հիշելու»:
Անվանաթերթի դարձերեսին ՉՏԹ կնիքն է:
Հեղինակ՝ Արփենիկ ՉարենցՆյութը՝ կավճապատ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6909