Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Չարենցի հայրը՝ Աբգար աղան, ունեցել է յոթ երեխա՝ 4 տղա, 3 աղջիկ: Այս խմբանկարը ի պատիվ առաջին թոռնիկի է, մեծ որդու Սերոբի առաջնեկն է՝ Չարենցի մոր գրկին: Ձախից՝ Շուշանիկը /Չարենցի եղբոր՝ Սերոբի կինը/ Աբգար Սողոմոնյանը, Սերոբը՝ մեծ եղբայրը,, Աշխենը՝ Չարենցի քույրը, Մայրը՝Թելլի կամ Թեղկե Միրզայանց-Սուլթանյան, կողքին պատանի Չարենցը, Սողոմոն եղբայրը՝ մեկ ձեռքը հենած նախշազարդ ոտքով սեղանին , հոր ու Աշխեն քրոջ ոտքերին հենված, նստած է Չարենցի Գեւորգ եղբայրը: Լուսանկարն ամրացված է գորշ գույնի, անկյունները երիզված, ծաղկազարդ ստվարաթղթին, որը նաեւ ունի դեղին հետքեր եւ պոկոտված տեղեր:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
0 297
Հիմնական հաշվառանիշ՝
լ ՀՖ 6921