Չափագրություն

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Գծագրեր/մանրակերտեր Տեսակ/ժանր՝  Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների Բնօրինակի անվանում՝  Հավուց Թառ վ/հ վանականների մենախցեր Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Հատակագիծ, երկայնական և լայնական կտրվածքներ` Հավուց Թառ վ/հ վանականների մենախցեր. գծված է դեղնած գծագրական A2 չափսի թղթի (վատման) վրա, գծագիրը գտնվում է միջնամասում, այն կատարված է սև և կարմիր մատիտով: Գծագրի ներքևի աջ կողմում գրված է «ԳԱՌՆԻ-ՀԱՎՈՒՑ ԹԱՌ, ՎԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՄԵՆԱԽՑԵՐ, ՉԱՓԱԳՐՎԱԾ Է 20 ապրիլի 1976 թ» որի տակ առկա է սյունակաշար (գծագրական շտամպ), որում առկա են «20. IV 1976 թ., ՀԱՎՈՒՑ ԹԱՌ, ՎԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՄԵՆԱԽՑԵՐ, ՀԱՏԱԿԱԳԻԾ, ԵՐԿ. ԿՏՐՎԱԾՔ, ԼԱՅՆ. ԿՏ., ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա, ԽՈՐԽՈՐՅԱՆ Տ» գրառումները: Չափագրության դարձերեսի աջ կողմում առկա է մատիտով արված գծանկար: Հեղինակ՝  Ա. Գրիգորյան, Տ. Խորխորյան Նյութը՝  գծագրական թուղթ, մատիտ Չափս՝  61,5սմ x 43սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 1026 Բաժնեհաշվառանիշ՝  Չ 181/3-2