Չափագրություն

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Գծագրեր/մանրակերտեր Տեսակ/ժանր՝  Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների Բնօրինակի անվանում՝  Ծիրանավոր եկեղեցի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Տիտղոսաթերթ ՝ Աշտարակ քաղաքի Ծիրանավոր եկեղեցու և տարածքի բարեկարգման նախագծի չափագրության փուլի. գծված և գրված սև տուշով ուղղանկյունաձև սպիտակ վատմանի վրա: Թղթի ձախ կողմում ներկայացված է ալբոմում պարունակվող գծագրերի կազմության աղյուսակը, վերևի աջ անկյունում՝ հեղինակային խմբի անդամների անուն ազգանունների աղյուսակը, աջ կողմի միջին մասում հատակագիծը գծված Մ 1:250-ով: Թղթի ներքևի աջ անկյունում գծված է գծային շտամպ, որում նշված է հուշարձանի անվանումը, առարկայի ստեղծման վայրը, հեղինակների ազգանունները, ստորագրությունները, գծագրի անվանումը, կատարման տարեթիվը, փուլը, ալբոմի թերթերի քանակը (25) , թերթի համարը (1), աշխատանքային պատվերի ծածկագիրը: Գծագիրը առնված է շրջանակի մեջ: Չափագրությունը ալբոմի (չափսը՝61սմ x 43սմ, բաղկացած է 27 թերթից) 2-րդ թերթն է:Ալբոմի կազմին սև տուշով առկա է «ՀՍՍՀ ՄԻՆՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ . ՀԱՅՌԵՍՏԱՎՐԱՑԻԱ, ԱՇՏԱՐԱԿԻ ԾԻՐԱՆԱՎՈՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ և ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ, ԳԻՐՔ-1, ԵԿԵՂԵՑՈՒ ՉԱՓԱԳՐՈՒԹՅԱՆ, ՄԱՔՐԱԳԾՈՒԹՅՈՒՆ, Վ_04/85, ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԴԻՐԵԿՏՈՐ Թ.Ե.ԳԵՎՈՐԳՅԱՆ» գրառումները և առկա է Հայռեստավրացիանախագիծ ինստիտուտի արխիվի շտամպը , որում առկա է ալբոմի համարը՝ 10311: Հեղինակ՝  գլխ.ճարտ`Գ.Ղաֆադարյան, բաժնի վարիչ`Ա.Մանասյան, ն.գ.ճ.`Ա. Հովսեփյան, խմբի ղեկ`Մ. Հակոբյան, ճարտ.`Ա. Սիմոնյան, ճարտ.`Լ. Անտոնյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, ք.Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1988թ. Նյութը՝  գծագրական թուղթ, տուշ Չափս՝  61սմ x 43սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 41 Բաժնեհաշվառանիշ՝  Չ 6/33-1