Թեմա՝
Արհեստագործության միջոցներ
Ենթաթեմա՝
Գորգագործության և կարպետագործության գործիքներ, հարմարանքներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ուղղանկյունաձև, երկու ծայրերում աստիճանաբար կլորացող հենափայտի վրա լայնությամբ, իրար զուգահեռ, մոտ 13սմ․ հեռավորությամբ արված են զույգ ակոսներ, որոնց հագցված են վերևի մասում իրար հենված և երկաթե գամիչներով ամրացված փայտեր։ Սրանց ամրացված են երկաթե սրածայր զույգ ատամնաշարեր։ Հենափայտի, ինչպես նաև վերև բարձրացող փայտերի արտաքին մասը զարդանախշված է փորագրությամբ՝ եռանկյուններ, փոքրիկ շեղանկյուններ՝ անկյունագծերով և այլն։
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Սևանի ավազանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XXդ․ կեսՆյութը՝ փայտ, երկաթՉափս՝ 50х28Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3811
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԿ-2-237