«Սովետական արվեստ» N12

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմին՝ Ռաֆայել Իսրայելյանի «Մայր Հայաստան» կոթողի ճարտարապետական դրվագներից: 22-րդ էջին Ռուբեն Զարյանի «Կոջոյանի հետ» գրախոսությունն է: Հեղինակը անդրադառնում է Կոջոյանի՝ Չարենցի «Գիրք ճանապարհի»-ի նկարազարդումներին: 24-րդ էջին երեք ձեւավորումներ են: 27-րդ էջին Չարենցի դիմապատկերով եւ «Պատասխան Գյոթեին» տողերով նկարազարդումն է: Գրախոսը խոստանում է զարմանքը, թե մարդկային միտքը, երեւակայության թռիչքը, մարդկային ձեռքը մի՞թե ընդունակ են մտնելու նյութի այդպիսի խորքեր եւ գործել այդպիսի ճարտարությամբ: Կոջոյանի ծննդյան 70-ամյակի օրը նրա տանը առաջարկում են խմել վերածնված Չարենցի կենացը, հիշելով «Գիրք ճանապարհի» հրաշալի ձեւավորումը: Չարենցը այս վերջին մատյանը գրել է 1933թ., նվիրել դստերը՝ Արփենիկ Չարենցին: «Համարի բովանդակությունը» թերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  կավճապատ թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1065 67 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2248