Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
«Պատգամը» Չարենցի գաղտնագրված կտակն է` հասցեգրված իր ժողովրդին: Այս հոդվածը գրվել է թերթի խմբագրի առաջարկությամբ: Հեղինակը նշում է, որ «Պատգամը» երկշերտ է: Մի կողմից օրվա համար բնութագրական կարմիր ու ոսկի գույների փայլ, մյուս կողմից` ժողովրդի
«խորամիտ» անցյալի նժարում նոր կյանքի հետ: Իսկ այդ տարիներին անցյալը հիշելն անգամ քաղաքական հանցանք էր`
«անցյալի իդեալականացման»,
«նացիոնալիզմի»,
«սոցիալիստական առօրիայից
փախուստ տալու» մեղադրանքով:
Գաղտնագիրը բացվել է «Գ.ճ.» երկրորդ տարբերակի տպ. հետո եւ որպես քաղաքական մեղադրանք ուղղվել բանաստեղծի դեմ եւ 1936թ. նոյեմբերի 16-ին տնային կալանքի մեջ գտնվող Չարենցը ենթարկվել է դաժան հարցաքննության, որտեղ նա իրեն մեղավոր չի ճանաչել եւ մերժել իրեն հասցեագրված մեղադրանքները: Չարենցը այդ բանաստեղծությունը գրել է 1933թ., երբ Հ-ի լեռնային շրջաններում վիճակը աղետալի էր, վերստին ցրվում քամու բերանն էր ընկնում ժողովրդի հունդը: Այսօր մեր ժողովուրդը կանգնած է ազգային, տարածքային, հոգեւոր համախմբման նոր անհրաժեշտության առջեւ: Ուստի, անսալով Չ-ի խորհրդին, մեր հավաքական ուժը փորձենք վերականգնել հնարավորին չափ անկորուստ եւ ամուր , գրում է
Գասպարյանը:
Էջ՝ 4Նյութը՝ թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1990, հուլիսի 25Չափս՝ 59,5x42սմՏպարան՝ Հկկ կենտկոմի հրատարակչության տպարան, Օրձոնիկիձեի պող.2Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
4597
Հիմնական հաշվառանիշ՝
Հֆ 6856