Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Նամակ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Անվանի երաժշտագետ-նվագարանագետ Արամ Քոչարյանի նամակն է՝ տաղանդավոր քամանչահար Ս. Օգանիզաշվիլու դստերը՝ Սոֆիային: Նամակը ձեռագիր է, ռուսերենով գրված երկծալ թղթի վրա: Նամակում Ա. Քոչարյանը շնորհակալություն է հայտնում Սոֆիա Ալեքսանդրովնային՝ ուղարկված լուսանկարների և տեղեկությունների համար և պատմում իր ապագա գրքի ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, որտեղ առանձին բաժին է հատկացված Ս. Օգանիզաշվիլուն: Նա գրում է, որ զուգահեռ աշխատում է նաև «Տերն ու ծառան» օպերայի վրա: Նամակի ճակատին Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի կնիքն է և ֆոնդային համարները: Նամակը գրված է 1967թ. մարտի 14-ին, Երևանում:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1967թ.Չափս՝ 20*14.3Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8098/67
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-265