«Ալեքսանդրովսկայա փողոց, 106-108 տ.»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված են Ալեքսանդրապոլի XIX դ.II կեսի - XX դ. սկզբի Ալեքսանդրովսկայա փողոցի № 106-108 տները՝ ճակատի կողմից: Երկու տներն էլ երկհարկանի են՝ աջակողմյան սյունազարդ պատշգամբով և պատուհանների ձևավոր երեսակալներով, ձախակողմյաանը՝ պատուհանների խիտ դասավորությամբ: Երկու շենքերի կտուրներն էլ երկթեք են, ծխնելույզներով: Ձախակողմյան մասում պատկերված շենքի առջևում մի խումբ մարդիկ են կանգնած: Նկարի ներքևի մասի աջ կողմում հեղինակի ստորագրությունն է՝ «Լ. Հակոբյան 1981»: Նկարը ամրացված է բաց մոխրագույն երանգ ունեցող ուղղանկյուն քառանկյունաձև շրջանակի մեջ: Ներսի կողմից երիզված է սպիտակ ժապավենով: Նկարիչ՝  Լևոն Ցոլակի Հակոբյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Նյութը՝  ստվարաթուղթ, թուղթ, ջրաներկ Լայնություն (սմ)՝  նկ.՝ 50, շրջ.՝ 68 Բարձրություն (սմ)՝  նկ.՝ 38, շրջ.՝ 53 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4446/1 Բաժնեհաշվառանիշ՝  Կ-9