Անվանի աշխարհագրագետ ճանապարհորդներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, եզրով, բաղկացուցիչ՝ սպիտակ ստվարաթուղթ, կողը՝ բաց վարդագույն գործվածք: Կազմի կենտրոնում սև ուղղանկյուն շրջանակի մեջ դեղին ֆոնին սևով գլոբուս է պատկերված, որի վրա փաթաթված ժապավենի երեք շերտերին սև գլխատառերով գրված է գրքի անվանումը, քիչ ներքև փոքր առագաստանավ է պատկերված, վերևում հեղինակի անունն է, ներքևում հրատ. անունը: Կազմի եզրերին անվանի աշխարհագրագետների փոքր դիմանկարներ են, որոնք ընդմիջվում են դեղին ֆոնին սևով արված բնապատկերներով: Կողը համր է: Ֆորզացը եզրերում ձևավորված է երկինագույն թեմատիկ պատկերներով, կենտրոնում քարտեզ է, գրքի վերջում նույնպես ներդիր քարտեզ է: Տեքստն ուղեկցվում է լուսանկարներով և նկարազարդումներով: Հեղինակ՝  Կամսար Ավետիսյան Էջ՝  130 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1951թ. Լայնություն (սմ)՝  17,5 Երկարություն (սմ)՝  25,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1193