Ավ. Իսահակյանի դիմանկարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Առաջին պլանում պատկերված է Ավ.Իսահակյանի դիմանկարը՝ ձեռքերն իրար ագուցված, ծնոտն ու բերանը ծածկած դիրքով: Գծանկարն արված է սարյանական ոճով, կարճ, հուժկու շտրիխներով կերտված են դիմագծերի բնորոշ ուրվագծերն ու Իսահակյանի հանդերձավորումը: Հետին պլանում պատկերված են լեռներ՝ լանջերին ծառերով, բուսականությամբ և ուղտերի քարավան, որ բնութագրում է Ավ.Իսահակյանի և Մ.Սարյանի ստեղծագործական ոգին: Դիմանկարը ապակեպատ է, շրջանակը մուգ կարմրավուն փայտից: Ունի գեղարվեստական նշանակություն: Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան /1880-1972/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930թ. Նյութը՝  ստվարաթուղթ, ածուխ Չափս՝  24x19,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 892