«Արձանիկ. կինը հայելիով»

«Արձանիկ. կինը հայելիով»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Մանրաքանդակ/դիմաքանդակ Բնօրինակի անվանում՝  Արձանիկ. կինը հայելիով Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հայելու դարձերեսը կարմիր է: Հայելու հենարանին՝ կիսաշրջանաձեւ, կան կարմիր ներկած ծաղիկներ: Արձանիկ կին՝ 35սմ x36սմ x8սմ. Կնոջ մազերը հավաքված են գլխի հետեւում, գագաթի մոտ, ճակատի մոտ մազափունջ կամ գլխաշորի հանգույց: Կինը նստած է դեպի հետ, կիսաթեք, կիսով չափ բարձրացրած, ծալած ձախ ոտքի թաթը հենած է աջ ոտքի ծնկածալի մոտ՝ ներքեւում. ձախ ձեռքով բռնել է հայելու պատվանդանից՝ 31սմ x2.5սմ x3.5սմ, իսկ աջին հենած է աջ ազդրը, ոտնաթաթը՝ 3.5սմ x3սմ, պատվանդանը՝ 16սմ, կիսով չափ սնամեջ է, մուգ գույնով ներկած: Ձախ կողմում՝ պատվանդանի ներքեւում փորագրված է՝ /ռուսերենով/ «Բս.100»: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 211 Հիմնական հաշվառանիշ՝  Կ ՀՖ 7386