Բազմոց

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Պառկելու կահույք Տեսակ/ժանր՝  Բազմոց Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Բազմոցի հենամասը բաղկացած է երեք կտորից: Հենամասերից յուրաքանչյուրի գլխավերևում արված են փայտից կլորակներ, որոնք միանում են տերևաձև նախշերի հետ:Իրանը նստած է չորս ոտքերին: Աջ կողմի առջևի ոտքը ունի ճառագայթաձև նախշեր:Ձախ կողմի հետևի ոտքը վերանորոգված է:Վերանորոգված է հենամասը հակառակ կողմից:Պաստառը՝ ծաղկավոր հաստ կտորից:Բազմոցն ունի աջ և ձախ կողմերում հենակներ, որոնց կենտրոնում՝ կտորներ: Ամբողջական: Լայնություն (սմ)՝  60 Երկարություն (սմ)՝  150 Բարձրություն (սմ)՝  115 Նյութը՝  Փայտ, կտոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  3162 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 2179