Բաղնիքի թաս

Թեմա՝  Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ Ենթաթեմա՝  Լվացման և բաղնիքի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գոգավոր հատակով, ուղիղ վեր բարձրացող իրանով և նեղ շրթով: Ներսից՝ հատակին, շրջագծերի միջև՝ բուսանախշ: Բուսանախշերի կենտրոնում՝ վեցաթև աստղածաղիկ: Դրսից՝ իրանին, և հատակի կենտրոնում՝ շրջագծեր: Իրանին՝ շրջագծերի ներքևում, ալիքաձև շուրջանակի բուսանախշ՝ մեկընդմեջ թռչնի պատկերներով: Զարդագոտու կենտրոնում՝ ծաղկանախշին, արձանագրություն է. «ՆՈՒԵՄԶԱՐ»: Տրամագիծ (սմ)՝  22 Բարձրություն (սմ)՝  8 Նյութը՝  Արույր/լատուն, անագ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. կես. Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5688/84 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-675