Բուրվառ

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Քրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Բուրվառ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Վերնամասով և թասաձև ներքնամասով: Ունի ժապավենաձև երիզով նստուկ: Իրանը՝ զարդանախշված՝ բուսական, երկրաչափական պատկերներով և հրեշտակների դիմապատկերներով: Շրթին ունի վերադիր եզրագոտի, որի վրա երեք օղակաձև ելուստներ են: Բուրվառի վերնամասը քառաստիճան է, որի վերևի աստիճանին խաչ է՝ օղակաձև ելուստով: Առաջին և երկրորդ աստիճանների վրա՝ ութ գմբեթիկ, երեքի խաչերը՝ պահպանված: Գմբեթիկից չորսը պակասում է: Գմբեթիկները խորհրդանշում են Քրիստոսին և նրա 12 առաքյալներին: Իրանը՝ զարդանախշված՝ բուսական, երկրաչափական և քերովբեական պատկերներով: Շուրթը՝ եզերված վերադիր գոտիով, վրան՝ երեք օղակաձև ելուստ: Ունի հայատառ արձանագրություն. ‹‹ՅՇՏԿԵ ՓՈՒՐՎԱՐՍ Ի ԹՈՒՌՆ ՔԵՖԵԻ ՍԲՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՅՆ ՀԱՍԱՐԱԿ ԺՈՂՈՎՐԹԵԱՆ››, շարունակությունը՝ ներքնամասի շրթից. ‹‹ՁԵՌԱՄԲ ՍՐԱՊ ԿԻՐԱԿՈՍՈՎ 1816››: Տրամագիծ (սմ)՝  10.7 Բարձրություն (սմ)՝  25.1 Նյութը՝  արծաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թեոդոսիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1816թ. Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Քաշ (գր)՝  585.7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8229/16ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-839