Գաղթականական ալբոմ / Альбом армян-беженцев

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ալբոմ Բնօրինակի անվանում՝  Գաղթականական ալբոմ / Альбомъ армянъ-беженцевъ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հրատարակութիւն Հ. Կ. Կոմիտէի. Գաղթականական ալբոմ / Альбомъ армянъ-беженцевъ. Հայերեն և ռուսերեն լեզուներով. - Թիֆլիս, ա.թ., տպարան «Պրօգրէս», Լ. Պօղոսեանի: Շապիկը վարդագույն կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին հայերեն ու ռուսերեն լեզուներով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: N20 նկարի ծանոթագրության մեջ կա մատիտով արված ուղղում՝ «в Битлисе» բառի վրա գիծ է քաշված և մոտը գրված ՝«Хнысп»: Գիրքն իրենից ալբոմ է ներկայացնում՝ 14 սյունյակ տեքստով՝ հայերեն ու ռուսերեն լեզուներով, և 61 սև-սպիտակ լուսանկարներով: Առաջին կազմերեսը խունացած և մասնատված է, վերջին կազմերեսը չի պահպանվել: Կազմող՝  Հայկական կենտրոնական կոմիտե Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  <1917 թ.> Էջ՝  14 սյունյակ տեքստ, 61 նկար Լայնություն (սմ)՝  29,3 Երկարություն (սմ)՝  21,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1009