Գզրոց

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Պահելու կահույք Տեսակ/ժանր՝  Գզրոց Թանգարան՝  Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Շագանակագույն, մակերեսը ձևավորված: Ձևավորումը կատարված է երեք գույնով: Մեջտեղի ուղղանկյունը 20 x15 չափի, մուգ շագանակագույն, ունի բաց գույնի կետեր, դեպի դուրս 30 x25 չափով ուղղանկյունը ավելի բաց գույնի է: Երկու կողմերին կան 4սմ լայնությամբ շերտեր, որոնք ավելի մուգ են: Գզրոցի 4 եզրերն էլ գծիկներով նախշազարդված են: Ունի երկու փական, որոնցից մեկը կոտրված է: Բաղկացած է երեք դարակներից (հարկաբաժիններից): Դարակները իրար են միանում մետաղյա երկար ձողերով: Գզրոցի ներքևի դարակը ունի ոտքեր, որի վրա բացվելիս հենվում է: Դարակները նախշազարդումներ չունեն: Ունի պատմական նշանակություն: Նյութը՝  Փայտ, երկաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի վերջ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Եվրոպա Չափս՝  97*25*18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  163