Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ունի կարմիր հիմնագույն, այն զարդարված է իրար միացված և մեկ ամբողջություն կազմող զույգ խաչանախշերով, որոնք կապույտ հիմնագույն ունեն։ Վերջիններս իրենց մեջ ամփոփում են երկուական վարդակներ։ Դաշտի ազատ տարածությունը լրացված է կեռանախշ եռանկյուններով, խոյեղջյուրներով և կեռիկներով երիզված շղանկյուններով։ Ունի երեք զարդագոտի։ Ներքին և արտաքին նեղ գոտիները հարդարված են ծաղկանախշերով և ծաղկաշղթաներով, իսկ կենտրոնի լայնը՝ աստղանախշերով և տերևանախշերով։ Մի եզրից ունի կարճ ծոպեր, իսկ մյուսից հյուսածո շերտ։
Լայնություն (սմ)՝ 150Երկարություն (սմ)՝ 210Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՏավուշՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 05.01.1989թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7491
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3425