Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կենտրոնական դաշտի կապույտ հիմնագույնի վրա մի խոշոր կարմրավուն վեցանկյունաձև մեդալիոն է, որի կենտրոնում շեղանկյունաձև ելուստավոր հորինվածք է դաշտի կապույտ գույնով։ Այս հորինվածքի նախշըհիշեցնում է «Հերաթ» տիպի գորգերի նախշը։ Դաշտը զարդանախշված է նաև բուսանախշերով։ Ունի մեկ նեղ զարդագոտի, որի կանաչ հիմնագույնի վրա ծաղկապատկերներ են։ Վերին աջ անկյունում կարմիր գույնով գործված է «Ա» տառը։
Լայնություն (սմ)՝ 115Երկարություն (սմ)՝ 173Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԼոռիՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 21.05.1981թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2888
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1276