Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգադաշտի ուղղահայաց կենտրոնագծով տեղադրված են աղեղնաձև նախշեր, ութանկյուն զարդաձևեր: Հորինվածքի աջ և ձախ կողմերում նույնպես տեղադրված են աղեղնաձև նախշեր սլաքներով: Դրանց միջև հորիզոնական շարքերով թռչնապատկերներ կան: Գորգն ունի յոթ շրջագոտի ոճավորված բուսանախշերով և եռանկյունաձև գաղափարանշաններով: Լայնություն (սմ)՝  160 Երկարություն (սմ)՝  311 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրվան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Ա 9377