Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Կարմիր դաշտի մեջ պատկերված է մեկ՝ երկայնաձիգ բազմանիստ խոշոր հորինվածք, որի ծայրերում և կենտրոնում երկուական երկրաչափական պատկերներ են: Դաշտից դուրս՝ անկյուններում գործված են կանաչ գույնով՝ խոյ-եղջյուր, քառանկյունիներ և այլն: Դաշտի հիմնական գույներն են վառ կարմիրը, սևը, կապույտը, կանաչը, սպիտակը շագանակագույնը և դարչնագույնը: Եռագոտի է՝ երկու նեղ՝ համաչափ կրկնվող և մեկ լայն՝ կանաչ, կարմիր, կապույտ ատամնավոր զարդանախշերով:
Խտությունը՝ 22 x 24հանգույց
Հանգույցի տիպը՝ կրկնակի
Միջնաթելի քանակը և գույնը՝ 4, դարչնագույն
Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, կարմիր
Գույները՝ բնական, արհեստական
Ձևը՝ ուղղանկյուն
Հեղինակ՝ ԱնհայտԼայնություն (սմ)՝ 128Երկարություն (սմ)՝ 196Նյութը՝ ա. հենք՝բուրդ , բ. միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՋրաբերդՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի վերջ – 20-րդ դարի սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 12244