Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
4-րդ էջում Մ.Յախոնտովայի «Վրձնախազ խորհուրդը» հոդվածն է, ուր հեղինակը հանգամանորեն ներկայացնում է նկարիչ Գ.Գրիգորյանի (Ջիոտտո) ստեղծագործական աշխարհը: Նշում է, որ նույն կտավի վրա 2 անհատների միատեղ պատկերումը երբեք այնպես չի հուզել Գևորգ Գրիգորյանին, ինչպես «Չարենցը սգում է Կոմիտասին» կտավում: Երկու դեմք հատում են կտավը: Նկարչի սիրած սառը-կապտավուն գամման ընդգծում է ցավի ու ցասումի զգացումը: Ցնցված բանաստեղծը ուշադրությամբ դիտում է Հայաստանի մեծ երաժշտի դեմքը: Ակամա ծագում են զուգորդություններ, նրանց ողբերգական ճակատագրի նմանության մասին մտքեր: Նկարը ստեղծվել է Չարենցի մահից անմիջապես հետո:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
199 43
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ174