Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
2-րդ էջում Արտ.Ոսկերչյանի «Եղիշե Չարենցի լենինապատումը» հոդվածն է, որտեղ հեղինակը նշում է, որ լենինապատումի ասպարեզում Չարենցը մնում է իբրև չգերազանցված մեծություն: Նրա ստեղծագործական մտորումների մեջ լենինյան թեման միաձուլվում է հեղափոխության, մարդկության ազատագրության թեմային: Չարենցը շատ է գրել Լենինի մասին, բայց երբեք չի կրկնել իրեն: Հեղինակը մեջբերում է տողեր «Լենին», «Բալլադ Վլ.Իլյիչ Լենինի, մուժիկի...», «Մահվան քայլերգ» երկերից: Չարենցը վերջինս համարել է ,Հերոսական»: Լենինը դառնում է դրոշ ու խորհրդանիշ, ժողովրդական զանգվածներին հանում պայքարի: Հաղթանակի հավատով ու հույսով լի բանաստեղծը միայն ծանր օրերին կարող էր ասել.
«...Դեռ կգա Իլյիչը,
Որ մտնի համաշխարհային Սովնարկոմ»:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1091 118
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 2274