Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
2-րդ էջում Վահագն Դավթյանի «Մարդկության օրինական զավակը» հոդվածն է, ուր հեղինակը ներկայացնում է Լենինին՝ իբրև պատմության բնական և օրինական ծնունդ: Նշում, որ նաիրյան ոգու մեծագույն կրողներից Ե.Չարենցը իր վսեմ արվեստով երգել է լենինյան կերպարի մարդկայնությունը:
Նույն էջում Հենր.Թումանյանի «Ամենամարդկայինը» հոդվածն է, ուր նշում է, որ մեր նոր պատմության առաջին տասնամյակում իրենց հուժկու քնարը հնչեցրել են դարաժրջանի խոշորագույն բանաստեղծներ Ե.Չարենցը և Վլ.Մայակովսկին:
3-րդ էջում Հռ.Պողոսյանի «Հուշարձանը» հոդվածն է, որն ավարտում է Ե.Չարենցի խոսքերով.- Իլյիչը իմ մեջ է, քո մեջ է, նրա մեջ է...:
Նույն էջում Ե.Չարենցի «ARS POETIKA»-ից տողեր են. «...Լենին, այո, Լենին...»:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
156 22
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ153