Գրառումներ «Ուստա Կարո» վեպի համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գրառում Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նոթատետրի թերթիկ, գրված է երկու երեսը: Գրված է թանաքով, իսկ հակառակ երեսի վերջին երեք միտքը՝ մատիտով: Որոշ տողեր ուղղահայաց և թեքությամբ: Իսահակյանի ձեռքով ջնջված են, տողերի վրա գծեր են քաշված: Առաջին էջի առաջին, 9-րդ,14-րդ և 15-րդ տողերի վերջում կարմիր մատիտով նշումների տեսքով փոքրիկ շրջանակներ են արված: Թերթիկի վերին հատվածում 1.6 սմ –ից ներքև կտրվող հատված կա՝ կտրելու, պոկելու համար նախատեսված գծով: Առաջին էջին՝վերևի կտրվող հատվածում դարձյալ Իսահակյանի գրությունը կա: Հեղինակ՝  Ավետիք Իսահակյան Նյութը՝  Թուղթ, թանաք, մատիտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայտնի չէ Էջ՝  2 Լայնություն (սմ)՝  11 Երկարություն (սմ)՝  17,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 9414