Դեկորատիվ կոմպոզիցիա

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/այլաբանական Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղահայաց կոմպոզիցիան տեղադրված է եռանկյունաձև պատվանդանի վրա, որի անկյունները կլորացված են: Վերևի անկյունում մոր դեմքն է՝ մտախոհ արտահայտությամբ: Նրանից ներքև երկու երեխաներ են: Երկուսն էլ մի ձեռքով գրկել են մորը, իսկ մյուսով բռնել են իրենց մեջտեղում գտնվող ծառից: Բոլորի մարմինների, ոտքերի և ձեռքերի մակերեսները հարթ են, իսկ մազերն ու հագուստը՝ փորագրված, հիշեցնում են ձկան թեփուկները: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տանզանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Նյութը՝  էբոնիտե փայտ Բարձրություն (սմ)՝  33 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4712/18 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-7