Դրոշմիչ

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի դրոշմիչ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է դրոշմակից և դրոշմոցից /դրոշմամայր/: Դրոշմակը քառանիստ է՝ լայնակի կտրվածքում ուղղանկյունաձև, տափակ, կենտրոնական մասից դեպի ներքև քիչ լայնանում է /պատրաստված է քառանիստ խարտոցից/: Ուղղանկյունաձև աշխատող մակերեսին վերադիր տարբերակով ստանալիք զարդի զանգվածեղ մոդելն է՝ ուռուցիկ եռանկյուն, որի սրածայր գագաթն անզարդ է, իսկ լայնացող հիմքն օժտված է ուղղահայաց ձգվող յոթ ողերով: Դրոշմոցը շրջանաձև, տափակ սալիկ է. աշխատանքային մակերեսին նույն զարդամոդելն է՝ խորադիր տարբերակով: Տրամագիծ (սմ)՝  դրոշմոց՝ 5.5 Նյութը՝  պողպատ Բարձրություն (սմ)՝  ընդհանուր՝ 11, դրոշմակ՝ 9.6, դրոշմոց՝ 2.2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/130ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628