Դրոշմիչ

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի դրոշմիչ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է դրոշմակից և դրոշմոցից /դրոշմամայր/: Դրոշմոցը գրեթե քառակուսի սալիկ է. աշխատանքային մակերեսին խորադիր տարբերակով ստանալիք զարդի մոդելն է՝ հնգաթև աստղ: Դրոշմակը հենց իր՝ ստանալիք զարդի զանգվածեղ մոդելն է՝ հնգաթև աստղ, որի «մեջքը» հարթ է, իսկ աշխատող՝ դրոշմող մասը՝ ուռուցիկ և կրկնում է դրոշմոցի վրայի զարդամոդելի ուրվագծերը: Դրոշմակը «հագնում է» դրոշմոցին և չնչին վեր մնում նրա մակերևույթից: Երկարություն (սմ)՝  3.9 Նյութը՝  պողպատ Լայնություն (սմ)՝  4 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/122ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628