Ելակ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Ելակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Անթև, մինչև գոտկատեղը հասնող կարճ, կարված բամբակյա կտորից, աստառապատված է ներսից սպիտակավուն բամբակյա կտորից, որի վրա արված է շուլալ կար։ Եզրազարդված է մանուշակագույն կտորից նեղ ժապավենով։ Փեշերի աջ և ձախ կողմերում ունի ճեղքվածքներ, որոնք ևս ունեն մանուշակագույն երիզ։ Առաջամասի եզրերը և ներքևի մասը ծածկված են արծաթյա դրամների շարաններով՝ 126 հատ։ Երկարություն (սմ)՝  48 Նյութը՝  բամբակ, արծաթ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19 -րդ դար Լայնություն (սմ)՝  46 Հայտնաբերման ժամանակը՝  22.12.1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2002 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-907