«Երեկոյան Երևան» N125

«Երեկոյան Երևան» N125

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում խմբագրության կողմից հաղորդագրություն է Ե.Չարենցի «Երկիր Նաիրի» պոեմանման վեպի հրատարակման 50-ամյակի վերաբերյալ: Այն զուգադիպել է հաճելի անակնկալի: Երևանյան ռադիոի հազարավոր ունկնդիրներ լսել են այդ երկի ռադիոբեմականացումը: Այն հաղորդման է պատրաստել ռադիոհաղորդումների ավագ խմբագիր գրիգոր Հակոբյանը, ով ժամանակին ուսանել է Ե.Չարենցի մոտ: Բեմադրությանը մասնակցել են ՍՍՀՄ ժող. արտիստ Բաբկեն Ներսիսյանը, Գեղամ Հարությունյանը եւ ուրիշներ: Ռեժիսոր՝ Ռաֆայել Ջրբաշյան: Վերջում ծանուցվում է, որ ռադիոի ֆոնդային ձայնագրությունների խմբգրությունը պարբերաբար կկրկնի այդ հաղորդումը: Վեպի 1-ին մասը Չարենցը գրել է 1921թ. («Քաղաքը և բնակիչները»): 2-րդ մասը՝ 1922-ին («Դեպի Նաիրի»): 3-րդ մասը՝ 1923-ին («Երկիր Նաիրի»): 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  249 74 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ205