Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
3-րդ էջում բանասիրական գիտությունների դոկտորն անդրադառնում է Ե.Չարենցի ինտերնացիոնալիստական գաղափարներին, Ադրբեջանի նկատմամբ նրա վերաբերմունքին: Մեջբերում է տողեր 1922թ. Բաքվում գրած «Բաքու» բանաստեղծությունից: Չարենցը սիրում էր Բաքուն որպես Անդրկովկասի հեղափոխական օրրան: Նա մեկնում է այդ քաղաք նաև 1927-ին, ուսումնասիրելու 1918 թվի կոմունան և գեղարվեստորեն վերարտադրելու այն գրվածքի մեջ:
1927թ. դեկտեմբերին Բաքվի «Կոմունիստ» թերթում հրապարակվում է «Բալլադ քսանվեցի մասին» երկը: Հոդվածագիրը մեջբերում է տողեր՝ Ադրբեջանի խորհրդայնացման 15-ամյակի առթիվ գրած Չարենցի երկից:
1935թ. վերջին Հայաստանի պատվիրակության կազմում Չարենցը մեկնում է Բաքու և ելույթ ունենում Ադրբեջանական ՍՍՀ ժող. կոմիսարների խորհրդում: Ադրբեջանի ստեղծագործ մտավորականությունը պատշաճ է՝ հատուցել հայ բանաստեղծին:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Հեղինակ՝ Ս.ԱվագյանՆյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1950 437
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ4826