«Երեկոյան Երևան» N40 «Վրաստանը հարգում է Եղիշե Չարենցի հիշատակը»
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Խմբագիր՝ Կ. Ա.Ազարյան: 3-4-րդ էջերում Արմենպրեսի հատուկ թղթակից Գաբրաձեն հաղորդում է , որ Վրաստանի հասարակությունը մեծ շուքով նշել է Չարենցի ծննդյան 80-ամյակը Ռուսթավելու անվ. թատրոնի դահլիճում: Հոբելյանական երեկոն բացել է Վրաստաի գրողների միության վարչության նախագահ Գրիգոլ Աբաշիձեն, անդրադարձել է Չարենցի 1- ին բանաստեղծությանը՝ «Ծաղիկները հեզ...»,որը տպագրվել է 1992թ. Թիֆլիսի «Պատանի» ալմանախում:
Խոսք է ասել վարչության քարտուղար Գեորգի Ցիցիշվիլին Չարենցին համարելով հայ ժողովրդի հոգեվոր դաստիարակ: Չարենցը Տիցիան Տաբիձեի կազմված «19-րդ դարի վրաց գրականության» հրատարակության նախաձեռնողն ու խմբագիրն է եղել: Գաբրիաձեն գրում է Չարենցի ստեղծագործությունների վրացերեն թարգմանությունների մասին: Չարենցի երկերի մասին խոսել են վրացի հայագետ Բոնդո Արվելաձեն, Վրաստանի գրողների միության հայկական սեկցիայի նախագահ Բենիկ Սեյրանյանը: ներկա են եղել պաշտոնական շատ անձիք:
1-ին էջին ՉՏԹ կնիքն
է:
Հեղինակ՝ Մ.ԳաբրիաձեՆյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2144 642
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ5229