Զգեստ բեմական «Գյումրի»

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Բեմական հանդերձանք, աքսեսուարներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Հագուստ բեմական՝ կարված մուգ կապույտ և բալագույն թավշյա կտորներից: Թևքի եզրերը, դոշը և գոգնոցը բալագույն են՝ ոսկեգույն երիզներով: Գոգնոցի վրա կան ոսկեգույն ասեղնագործ նախշեր, փեշին՝ բադամաձև նախշեր: Հագուստը կրել է Թ. Ալթունյանի անվան ժողովրդական երգի-պարի անսամբլի պարուհի Աիդան: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940-ական թթ. Նյութը՝  Թավիշ Երկարություն (սմ)՝  155 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3192-19