Թանաքաման՝ թանաքամանի համալիրի մաս

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Գրասենյակային կահույք Տեսակ/ժանր՝  Թանաքաման Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Չորս ձևավոր ոտքերի վրա ամրացված ուղղանկյուն պատվանդան է մետաղե հիմքով և բուսանախշեր ունեցող երիզներով, օնիքսե միջուկով, որի վրա ձախ կողմում ամրացված է արջի մետաղական ձուլածո քանդակ, որի առջևի թաթերի արանքում և մեջքի կողմում ամրացված է բրոնզե ծաղիկ: Օնիքսե միջուկի աջ կողմում ծաղկի թևի նմանվող քանդակի մեջ տեղադրված է ապակյա թանաքամանը, որի կողքին գրչամանն է: Թանաքամանը ունի գմբեթաձև կափարիչ: Օնիքսե միջուկի առջևի մասում գրիչներ, մատիտներ տեղադրելու հարմարանք է/ հատած գլանի տեսքով/: Լայնություն (սմ)՝  25 Երկարություն (սմ)՝  39 Բարձրություն (սմ)՝  21 Նյութը՝  բրոնզ, օնիքս Հայտնաբերման վայրը՝  Երևան Հայտնաբերման ժամանակը՝  1983թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4797/2ա Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-555