Թաշկինակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Թաշկինակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բամբակյա, սպիտակ քառակուսի կտորից է: Ծայրերին ասեղնագործ բամբակյա ճերմակ ժանյակ է: Կազմված է խաչաձև սյունիկների, եռանկյունաձև և ոճավորված ծաղկանախշերի պատկերներից:Երեք անկյուններում թելքաշով ասեղնագործված է եռանկյունաձև պատկերներ, որոնց մեջ փոքրիկ քառակուսիներ են: Թաշկինակի չորրորդ անկյունում թելքաշ, հարթակար և օղակար տեխնիկաներով ասեղնագործված է նեղ թերթիկներով, բազմաթերթ ծաղկանախշերից կազմված զարդաշղթա: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19դ. II կես Նյութը՝  բամբակ, մետաքս Լայնություն (սմ)՝  32 Երկարություն (սմ)՝  33 Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/99 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-99