Թաշկինակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Թաշկինակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բամբակյա սպիտակ քառակուսի կտորից է: Եզրերը մի փոքր ծալված և թելքաշ արված: Ծայրերին ամրացված է մետաքսյա սպիտակ թելով գործված, ալիքաձև եզրերով ասեղնագործ ժանյակ:Թաշկինակի մի անկյունում թելքաշ տեխնիկայով ասեղնագործված են մեկ քառակուսաձև, իսկ վերևում երեք հատ եռանկյունաձև պատկեր, որոնք իրար միանում են թելքաշ գծերով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հալեպ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-1940-ական թթ. Նյութը՝  բամբակ, մետաքս Լայնություն (սմ)՝  28 Երկարություն (սմ)՝  28 Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/207 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085