Թղթադրամ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  Թղթադրամ ռուսական Թանգարան՝  ՀՀ Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամ ռուսական, 3 ռուբլիանոց: Թղթադրամը բաց կանաչավուն է՝ վարդագույն զարդանախշերով: Ա երեսին՝ կենտրոնում, գրված է ТРИ РУБЛЯ , ձախ կողմում գրված է Н / Նիկոլայ II / տառը՝ վերևում թագավորական թագով, դրանից ձախ ռուսական կայսրության գերբն է՝ երկգլխանի արծիվներով և թագով: Վերևում գրված է ГОСУДАРСТВЕННЫЙ КРЕДИТНЫЙ БИЛЕТЬ: Բ երեսին՝ կենտրոնում, ռուսական կայսրության գերբն է: Երկու կողմերում շրջանաձև զարդանախշ մեջ գրված է «3» թիվը և փողի սերիան՝ ПП 431966: Ստորագրված է կառավարիչի և գանձապահի կողմից: Լայնություն (սմ)՝  10 Երկարություն (սմ)՝  15 Նյութը՝  Թուղթ Հայտնաբերման վայրը՝  ք. Եղեգնաձոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1905թ. Հավաքագրող՝  Գիտարշավ Հայտնաբերման ժամանակը՝  1976թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  1046