Թումանյան Հովհաննես. բացիկ Աշխեն Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Թումանյանի բացիկը դստերը՝ Աշխենին, ՈՒրավել-Շվեյցարիա, 8 օգոստոսի, 1913թ. ( տարեթիվը որոշված է մշակողի կողմից): Ինքնագիր՝ գրված բացիկի դարձերեսի ձախ մասում, սև թանաքով՝ 10 տող: Սկիզբ. «Աշխեն ջան», ավարտ. «Համբուրում ենք Հայրիկ, 8/VIII»: Բացիկը ստորագրել է նաև Նվարդ Թումանյանը. «Համբոյրներով Նւարդ»: Աջ մասում 6 տող լատինատառ հասցեն և հասցեատիրոջ անունն է:Բացիկի երեսին սև-սպիտակ համայնապատկեր է. «Մոքսի քահանան աղօթելիս»: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Լայնություն (սմ)՝  13,8 Երկարություն (սմ)՝  8,5 Նյութը՝  ստվար թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1129