Թումանյան Հովհաննես. բացիկ Արեգ Թումանյանին

Թումանյան Հովհաննես. բացիկ Արեգ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Թումանյանի բացիկը որդուն՝ Արեգին, Պետերբուրգ-Թիֆլիս, 8 ապրիլի, 1912 թ. (Առաքման վայրը և թվագրումը որոշված են մշակողի կողմից): Ինքնագիր՝ գրված բացիկի դարձերեսին սև թանաքով: Թումանյանի ու Աշխենի ձեռագրերն իրար վրա են: Բացիկի ձախ մասում ուղղահայաց 5 տող.«Հայրիկը համբուրում է իր մոխրոտ բանաստեղծին»(Հ.Թ.), հորիզոնական 4 տող. «Արեգ ջան, շուտով կը գանք ձեզ մօտ: Համբոյրներով Աշխեն»(Ա.Թ.): Աջ մասում 4 տողով ռուսերենլեզով հասցեն և հասցեատիրոջ անունն է: Բացիկի երեսին գլխարկով՝ գիրքը թևատակին դրած, փոքրիկ տղայի գունավոր նկար է, նկարիչ Հ. Կաուլբախ: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Լայնություն (սմ)՝  8,5 Երկարություն (սմ)՝  13,5 Նյութը՝  ստվար թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1148