Ժամացույց

Թեմա՝  Գիտատեխնիկական միջոցներ Ենթաթեմա՝  Փորձագիտական սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Մեխանիկական Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ժամացույց է՝ իրանը պատրաստված է փայտից և պատված է սև լաքով, ունի չորս բրոնզե, առյուծի թաթերի տեսքով ոտիկներ, որոնք դեպի վեր վերածվում են ականթի տերևի: Իրանի հիմքին ունի բրոնզե, բուսական զարդանախշերով ներդիր առջևից և կողերին: Կողերին կամարաձև, ականթաձև հյուսածո բացվածքներ են: Երկու կողերի վրա դիմային մասից մետաղական բրոնզեգույն նեդիրներ են: Վերևում S-աձև բուսական ժապավեն է, որը դեպի վեր գնալով նեղանում է և ավարտվում է նույնպես S-աձև խրստ, կոր ներդիրով: Վերին ներդիրի վրա ամրացված է մետաղական բրոնզե բռնակ (?) ծանր, թեթևակի կախ ընկնող ժապավենի տեսքով վարդերով և տերևներով: Դռնակը վերին երկու անկյունում ունի բրոնզե ներդիր և ոճավորված բուսական զարդանախշ, իսկ կենտրոնում ունի խեցու ձև: Կամարակապ դռան բացվածքն ապակեպատ է և եզրավորված բուսական զարդանախշով ներդիրով: Իրանը ավարտվում է կիսակլոր ֆրոնտոնով (սև լաքից): Իրանի անկայուններն ավարտվում են կողերին փոքր ֆրոնտոններով և չորս հանվող, շուռ տված ծաղկի տեսքով գավազանագլխիկներով: Ժամատախտակը մեծ է կենտրոնում ունի երկու սև սլաքներ և երկու փոքր ժամատախտակ մեկ սլաքով: Մեծ ժամատախտակի վրա հռոմեական թվեր են սև գույնի, իսկ ինքը՝ բրոնզեգույն է: Արտադրողի անվանումը՝  Լունդ- Բլոկլեյ գործարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Անգլիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1750-1799 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-250