Լամպ,ճենապակյա լուսամփոփով

Թեմա՝  Լուսավորության / ջեռուցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսավորության պարագաներ Տեսակ/ժանր՝  Լամպ Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ճենապակյա լամպը ունի կլոր,հատած կոնաձև տեսք:Նավթամանի վրա կա երկու ուռուցիկ շրջանագծեր,մեկ փական իր բռնակով,որի վրա կա գերմանական գերբ,անցք իր կափարիչով՝ նավթ լցնելու համար:Նավթի ամանի բերանին ամրացված է քոլոզը՝ նախշազարդ:Նրա միջից բարձրանում է կլոր պատրույգը,որը հագցված է խողովակի վրա:Խողովակի ծայրին դրված է շրջանակ,որի վրա դրոշմված են գերմանական գերբ:Քոլոզի վրա ամրացված է ծայրից կոտրված ապակին:Առաստաղից կախելու համար ունի երկաթյա բռնիչ,որի վրա ամրանում է ճեմապակյա լուսամփոփ:Իրանի վրա կա.« Hugo Schneider» գիրը,իսկ պատրույգի պտտաձողին՝ «REGENERATIV BLITZ LAMPE»:Քիչ թերի: Տրամագիծ (սմ)՝  նավթամանի հատ՝ 17 ,լուսմփոփ՝ բեր.10,հատ.41 Բարձրություն (սմ)՝  64 Նյութը՝  երկաթ,պղինձ,ապակի,ճենապակի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  739 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 215